Garmin-ի 2022թ․ նորույթները
Խելացի ժամացույցներ ընտրելիս որոշիչ դեր է խաղում արտադրողը։ Սա հատկապես կարևոր է պրոֆեսիոնալ մարզիկների կամ պարզապես որոկյալ արտադրանք գնահատող մարդկանց համար:
Garmin-ից խելացի ժամացույցներ գնելիս դուք կզգաք նրանց առավելությունները այլ արտադրողների ֆոնին։
Garmin-ի առավելություններն են՝
- Ջրակայունություն բարձ խորության մեջ;
- Երկարակյաց շահագործում և մարտկոցների դիմացկունություն;
- Նվազագույն քաշը;
- Բարձր հստակությամբ սենսորային էկրան;
- Համատեղելիություն ցանկացած ՕՀ-ով սմարթֆոնների հետ և այլն:
Մարզիկները ընտրում են այս ապրանքանիշը, ոչ միայն ձեռքի հարմար օգտագործելու համար: Garmin-ի ժամացույցները ունեն այնպիսի գործառույթներ, որոնք չեք հանդիպի ուրիշ ապրանքանիշներ օգտագործելիս:
Մարզիկը հետևում է մարզման արդյունավետությոնը։ Ժամացույցը ցույց է տալիս թե որքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար։
Նաև տալիս է լայն հնարավորություններ մարզիչների համար, որոքն աշխատում են առցանց կամ մարզում են շատ մարզիկների։ Կարելի է կազմել անհատական մարզման պլան և ուղարկել մարզիկին, իսկ մարզումից հետո վերլուծել կատարած մարզման արդյունքը։
Garmin-ի գաջեթներից յուրաքանչյուրն ունի անհավանական ամրություն, ինչը երաշխավորում է պաշտպանություն նույնիսկ արտասովոր իրավիճակներում։ Էկրանի շափյուղյա ապակին չի խազվում և պահպանում է փայլուն տեսք ողջ օգտագործման ընթացքում։
Սակայն Garmin խելացի ժամացույցները միայն սպորտի սիրահարների համար չեն։ Այդ խելացի ժամացույցները ձեռքի վրա հաղորդում են ոճ, ընդգծում օգտատիրոջ բացառիկությունը:
2022 թվականին Garmin-ը ներկայացրել է իր նոր տեսականին, որը անտարբեր չի թողնի իր արդեն իսկ հավատարիմ օգտատերերին և կգրավի նորերին: Եկեք ծանոթանանք նոր մեդելներին:
Venu 2 plus
Այս մոդելը կսիրի ցանկացած օգտատեր: Venu 2 plus-ի հետ դուք ավելի լավ կհասկանաք ձեր մարմնի առողջությունը և ֆիթնեսի առաջադեմ առանձնահատկությունները: Այս մոդելով կարող եք վայելել ձեր դաստակից զանգեր կատարելու հարմարավետությունը:
Կարևոր է նաև, որ Venu 2 plus-ով կստանաք ձեր առողջության մոնիթորինգը մինչև 9 օր խելացի ժամացույցի ռեժիմում, մինչև 24 ժամ GPS ռեժիմում և մինչև 8 ժամ GPS ռեժիմում երաժշտությամբ: Լիցքավորման տասը րոպեն ավելացնում է մինչև 1 օր խելացի ժամացույցի ռեժիմի մարտկոցի աշխատաժամանակը կամ 1 ժամ GPS՝ երաժշտական մարտկոցով:
Garmin Epix Gen 2
Այս մոդելի կարգախոսն է՝ “Wear Epix be epic”: Եվ իսկապես, այս մոդելը կրելիս կզգաք ժամացույցի ամբողջ էներգետիկան ձեր կյանքի ռիթմի հետ զուգահեռ:
Անկախ ֆիթնեսի ձեր նպատակներից՝ Epix պրեմիում ակտիվ խելացի ժամացույցն ունի այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:
Epix-ի հետ ավելի լավ կարող եք ընկալել ձեր մարմինը 24/7 առողջության մոնիտորինգի միջոցով: Garmin-ի այս մեդելը ունի 16 օր մարտկոցի աշխատունակությամբ խելացի ժամացույցի ռեժիմում, ինչը շատ մեծ առավելություն է ցանկացած մարդու համար։
Ժամացույցը մշտապես ստուգում է ձեր սրտի պուլսը և կզգուշացնի ձեզ, եթե այն շատ բարձր կամ ցածր դառնա: Այն նաև օգնում է չափել, թե որքան ջանասիրաբար եք աշխատում գործունեության ընթացքում, նույնիսկ լողալիս:
Instinct 2 Solar – Tactical Edition
Այս ամուր GPS խելացի ժամացույցը հագեցած է մարտավարական հատուկ հատկանիշներով և ունի արևային լիցքավորում:
Այս մոդելի տակտիկական հատուկ առանձնահատկությունները ներառում են գիշերային տեսողության համատեղելիություն: Instinct 2 Solar – Tactical Edition-ը ունի անսահմանափակ աշխատաժամանակ խելացի ժամացույցի ռեժիմում՝ արևային լիցքավորմամբ: Համարձակ գույները և բարձր կոնտրաստային էկրանը թույլ է տալիս աշխարհին ցույց տալ ձեր կյանքի որակը և ինքնավստահությունը:
Fēnix 7X – Sapphire Solar Edition
Fēnix 7X Sapphire Solar քերծվածքներից դիմացկուն Power Sapphire արևային լիցքավորող ոսպնյակն օգտագործում է արևի էներգիան՝ երկարացնելու մարտկոցի կյանքը՝ սնուցելով առաջադեմ մարզման գործառույթները, սպորտային հավելվածները, առողջության մոնիտորինգի սենսորները և այլն:
Երբ մթնում է, ներկառուցված LED լապտերը օգնում է ձեզ շարունակել ձեր ճամփորդությունը Garmin-ի հետ միասին:
Թարմացված, սպորտային դիզայնն առանձնանում է մեծ 1,4 դյույմանոց արևային լիցքավորված էկրանով և 51 մմ պատյանով: Ժամացույցը փորձարկված է ԱՄՆ ռազմական չափանիշներին համապատասխան ցնցումների և ջրակայունության համար:
Այս մոդելի մարտկոցը պահում է մինչև 28 օր խելացի ժամացույցի ռեժիմում՝ հավելյալ 9 օր արևային լիցքավորման ժամանակ, և մինչև 89 ժամ GPS ռեժիմում՝ լրացուցիչ 33 ժամ արևային լիցքավորման ժամանակ:
.jpg)
Comments
Post a Comment